Հայաստանը Վելլինգտոնում կմասնակցի ՄՈԱ-ի 61-րդ գագաթաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի (ՄՈԱ) նախագահ Պիեռ Մարտին Մուլիի և Նոր Զելանդիայի ՄՈԱ գրասենյակի նախագահ, բրիգադի գեներալ Պաուլ Վիզզերի հրավերով Հայաստանի ՄՈԱ-ի պատվիրակությունը՝ նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ, ս/թ. հոկտեմբերի 3-ից 10-ը Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելլինգտոնում կմասնակցի ՄՈԱ-ի 61-րդ գագաթաժողովին:

Այդ ներկայացուցչական և կարևոր միջոցառմանը կմասնակցի 105 երկիր, որից 75 երկիր՝ ՄՈԱ-ի լիիրավ անդամի կարգավիճակով, իսկ 30 երկիր՝ դիտորդի կարգավիճակով:

Հայաստանը կմասնակցի լիիրավ անդամի կարգավիճակով: Նախատեսված է գնդապետ Գրիշա Սարգսյանի տարեկան հաշվետվությունը, նաև կկայանան հանդիպումներ Նոր Զելանդիայի հայ համայնքների հետ:
Տեղեկացնենք, որ Հայաստանի Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի պատվիրակությունը նոր է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ տեղի են ունեցել հանդիպում Լոս Անջելեսի հայ համայնքների հետ:

Նոր Զելանդիայից վերադառնալուց հետո Հայաստանի ՄՈԱ-ի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով և ուշագրավ տեղեկություններ ու մանրամասներ կներկայացնի երկու երկրներում տեղի ունեցած հանդիպումներից:

Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի Հայաստան գրասենյակ




Լրահոս