Թուրքիայում ահաբեկչական խմբավորումների հետ կապերի մեջ մեղադրվող 12 հեռուստաալիք է փակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի իշխանությունները 12 հեռուստաալիք են փակել ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով, փոխանցում է Associated Press-ը:

ԶԼՄ-ները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությունների և խմբավորումների, ինչպես նաև քուրդ զինյալների հետ կապերի մեջ:

Հաղորդվում է նաև, որ փակված ԶԼՄ-ների թվում հիմնականում քրդամետ հեռուստաալիքներ են, ինչպես նաև մանկական մի ալիք, որի մուլտֆիլմները հեռարձակվում են քրդերենով:

Հիշեցնենք, որ Թուրքիան հուլիսի 15-ին հայտարարեց երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին, որից հետո փակվեցին տասնյակ ԶԼՄ-ներ՝ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ մեղադրանքով:




Լրահոս