ՊՆ զորամասերում անցկացվել են հանկարծակի ստուգումներ. տրվել են հանձնարարականներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերում սեպտեմբերի 26-ից 29-ը անցկացվել են հանկարծակի ստուգումներ: Ինչպես այսօր տեղեկացրել են ՀՀ ՊՆ-ից, զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի:

Ստուգվել է զորամասերի մարտական պատրաստության եւ պատրաստականության, շտաբների պատրաստության վիճակը: Զորամիավորման ենթակա հրետանային զորամասերը եւ ստորաբաժանումները հանձնել են ստուգարքներ հրետանու մարտական հրաձգությամբ:

Ստուգումների արդյունքների ամփոփման ընթացքում հրամանատարության կողմից տրվել են հանձնարարականներ մարտական պատրաստության եւ պատրաստականության գործընթացն առավել կատարելագործելու ուղղությամբ:




Լրահոս