Հռոմի պապը Թբիլիսիում պատարագ է մատուցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վրաստան կատարած այցի երկրորդ օրը պատարագ է մատուցել  Թբիլիսիում Միխայիլ Մեսխիի անվան ստադիոնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հռոմի պապը հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահի, վարչապետի և Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի հետ: Առաջին օրը պոնտիֆիկը այցելել է ասորա-քաղդեական կաթոլիկ եկեղեցի:

Երկրորդ օրվա կեսին նա կայցելի քաղքեդոնական Մցխեթե Սվետիցխովելի տաճար:

Հռոմի պապի ելույթն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է վրացական հեռուստաալիքներով և լուսաբանվել միջազգային մի շարք ԶԼՄ-ների կողմից:




Լրահոս