«Բարսելոնա»-ն և «Յունայթեդ»-ը կպայքարեն «Վալենսիա»-ի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վալենսիա»-ի տաղանդավոր կիսապաշտպան Ֆրանսիսկո Վիլյալբան եվրոպական հայտնի ակումբների ուշադրության կենտրոնում է: Կատալոնական «Բարսելոնա»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կպայքարեն 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման համար:

Նշենք, որ կատալոնական ակումբի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը հիացմունքով է հետևում տաղանդավոր ֆուտբոլիստի կարիերայի զարգացմանը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Վիլյալբան կարող է «Լիվերպուլ» տեղափոխվել:




Լրահոս