Երկրպագուների վարկածով Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իսպանական մի քանի պարբերականների ընթերցողների շրջանում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

Նրան մրցանակը հանձնել են հեղինակավոր պարբերականների ղեկավարները: Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարում 31-ամյա Ռոնալդուն 12 խաղում խփել էր 16 գոլ, իսկ «Ռեալը» եզրափակիչում հաղթել էր Մադրիդի «Ատլետիկո»-ին: Ռոնալդուն ճանաչվել էր նաև մրցաշարի լավագույն ռմբակու:




Լրահոս