Անթալիայում մայրուղու վրա երկու հրթիռ է ընկել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում Անթալիայի և Քեմերի միջև գտնվող մայրուղու վրա անհայտ անձինք հրթիռներ են բաց թողել, դրանից մեկն ընկել է խանութի վրա, փոխանցում է CNN Turk-ը:

Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով մի քանի մարդ է տուժել, զոհվածների մասին տեղեկություններ չկան:

Դեպքի վայրում ոստիկանության և շտապօգնության մեքենաներ են աշխատում:

Օգոստոսին հրթիռակոծության էր ենթարկվել Դիարբեքիրի օդանավակայանը:




Լրահոս