Ռեալը ջախջախեց Բետիսին. Ռոնալդուի գոլային երաշտն ավարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 6:1 հաշվով հաղթել է «Բետիսին»:

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով Լա լիգայի վերջին 3 խաղերում չէր կարողացել գրավել մրցակիցների դարպասը, խփել է իր թիմի 6-րդ գնդակը:

Այս հաղթանակից հետո Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 18 միավորով հավասարվել է մրցաշային աղյուսակի առաջատար «Աթլետիկոյին», սակայն զիջում է վերջինիս խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությամբ:

«Բետիս» – «Ռեալ» Մ.՝ 1:6

Գոլերը՝ Սեխուդո 55 – Վարան 4 Բենզեմա 31 Մարսելո 39 Իսկո 45, 62 Ռոնալդու 78




Լրահոս