Սիրիան Ղրիմը Ռուսաստանի անբաժանելի մաս է ճանաչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական խորհրդարանի ղեկավար Հադիա Աբբասը հայտարարել է, որ Սիրիան Ղրիմը ճանաչում է որպես Ռուսաստանի անբաժանելի մաս, փոխանցում է Sputnik միջազգային գործակալությունը:

«Սովետական Միության փլուզումից հետո կատարված իրադարձությունների հետ կապված՝ այդ սուբյեկտը վերադարձվել է իր ռուսական արմատներին այն բանից հետո, երբ մարդիկ իրենց ազատ կամքը հայտնեցին Ղրիմի հանրաքվեի ժամանակ: Մենք Ղրիմը Ռուսաստանի անբաժանելի մաս ենք համարում»,-ասել  է նա:

Ավելի վաղ իտալացի պատգամավորները, ովքեր այցելել էին Ղրիմ, կոչ էին արել Իտալիային և Եվրամիությանը Ղրիմը ռուսական ճանաչել:




Լրահոս