Հայտնի են ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, ավարտվեց Ֆուտզալի Եվրոպայի 2018 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընդգրկվեց C խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Լատվիայի, Էստոնիայի և Գերմանիայի հավաքականները: Նախնական փուլի հանդիպումները կկայանան հունվարի 23-ից փետրվարի 1-ը Լատվիայում: Հաջորդ՝ հիմնական փուլի ուղեգիր կվաստակեն միայն խմբերի հաղթողները:

Նախնական փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում Հայաստանի հավաքականը կմրցի Ռումինիայի, Ֆինլանդիայի և Պորտուգալիայի հավաքականների հետ: Հանդիպումները տեղի կունենան 2017 թ. ապրիլի 3-ից 12-ը Ռումինիայում: Ինչպես նախնական, այնպես էլ հիմնական փուլի հանդիպումների վերջնական ժամկետները կորոշվեն ավելի ուշ:




Լրահոս