Սերժ Սարգսյանի անունից կազմակերպվել է ընդունելություն ի պատիվ երևանյան միջազգային խորհրդաժողովի մասնակիցների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կազմակերպվել է ընդունելություն ի պատիվ ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի կազմակերպած երևանյան միջազգային խորհրդաժողովի մասնակիցների: Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հիմնադրման հանդիսավոր արարողությունը:

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է խորհրդաժողովի արդյունքները, միջազգային վերլուծական կենտրոնի կանոնադրական գործառույթները, առաջիկա երկու տարիներին կենտրոնի կողմից կազմակերպվելիք ձեռնարկները՝ ուղղված սահմանադրական մշակույթի զարգացմանը:




Լրահոս