Ուր են գնում բյուջեի փողերը. «քցողները» մսխում են պետական միջոցներն ու պետական պաշտոնի հաշվին դառնում միլիարդատեր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ այս տարվա անցած ինն ամիսներին պետական բյուջեից ծախսվել է 929.6 մլրդ դրամ, որը կազմել է ընդհանուր ծրագրվածի 93.8 տոկոսը: Հայաստանի ամենաառանցքային խնդիրներից մեկը եղել եւ մնում է պետական միջոցների անարդյունավետ ծախսումը: Ուստի ուշագրավ է պարզել, թե վերը նշված միջոցներն ինչի վրա են ծախսվել: Այսպես՝ վերը նշված գումարից 899.8 մլրդ դրամ կազմել են ընթացիկ ծախսերը:

Ընթացիկ ծախսերից 33 տոկոսը, որը կազմում է 296.5 մլրդ դրամ, հատկացվել է սոցիալական նպաստների եւ կենսաթոշակների վճարմանը: Սա այն դեպքում, երբ հանրահայտ փաստ է, որ Հայաստանում կենսաթոշակների միջին չափը կազում է 42 հազար դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը 56 հազար դրամ է: Այսինքն՝ Հայաստանում վճարվող կենսաթոշակով թոշակառուն իր նվազագույն կարիքներն անգամ չի կարող հոգալ: Ավելին՝ այն փաստը, որ մեր պետական բյուջեի ծախսերի մոտ մեկ երրորդը կազմում են կենսաթոշակները եւ նպաստները, արդեն իսկ ողբերգություն է:

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտների պետական բյուջեից տրամադրվել են 20.9 մլրդ դրամ վարկային միջոցներ: Սակայն նշված ժամանակահատվածում պետական բյուջեից տրամադրված վարկերից վերադարձվել է ծրագրով նախատեսված գումարների միայն 62.4 տոկոսը` 14.3 մլրդ դրամի չափով: Այլ կերպ ասած՝ ինչ-որ վարկառուներ պետությունից վերցված գումարներն այդպես էլ չեն վերադարձրել, այլ կերպ ասած՝ «քցել» են: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ նման վարկերը բացառապես իշխանական վերնախավի մերձավոր ընկերություններին են հատկացվում, հասկանալի է դառնում, որ «քցողները» նույն այն շրջանակներից են, որոնք արդեն մեկուկես տասնամյակից ավել է՝ մսխում են պետական միջոցները եւ պետական պաշտոնի հաշվին դառնում միլիարդատեր:

Մանրամասները`  տեսանյութում

Վահագն Հովակիմյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս