ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը ArmLur.am-ի

Հոկտեմբերի 25-ին Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Տաշիրում, Աշոցքում, Հրազդանում, Սեւանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյանում, Գորիսում, Մեղրիում տեղում է ձյուն: Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում եւ Սեւանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30մ: Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Աշոցքի, Հրազդանի, Սեւանի, Նոյեմբերյանի, Գորիսի, Մեղրու, Արտաշավանի, Գավառի, Մարտունու ավտոճանապարհներին եւ Թալին-Մաստարա հատվածում մառախուղ է:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ապրում եմ բազմաբնակարան շենքում եւ վերջերս համատիրությունից ինձ տեղեկացնում են, որ 2005 եւ 2006թթ. բնակարանի եւ աղբահանման վճարումները կատարված չեն: Նշեմ, որ նախորդ եւ հաջորդ տարիների վճարումները միշտ արվել են մեծ պատասխանատվությամբ: Խնդրում եմ ասեք՝ համատիրությունը այժմ ի՞նչ հիմնավորումներով է ինձանից պահանջում 2005 եւ 2006թթ. չմուծված վճարները:

Ալվարդ Խաչատրյան (ք. Երեւան, կենսաթոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից տեղեկացնում են, որ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջի համաձայն՝ յուրաքանչյուր սեփականատեր պարտավոր է իր բաժնին համաչափորեն մասնակցել պարտադիր նորմերի պահանջների կատարմանն ուղղված ծախսերին, հարկերին, տուրքերին եւ մյուս վճարներին, ինչպես նաեւ գույքի պահպանման եւ շահագործման այլ ծախսերին, իսկ անհամաձայնության դեպքում հարցը կարող է վիճարկվել դատական կարգով:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ համատիրության անդամությունից դուրս եկած, ինչպես նաեւ շինության նկատմամբ սեփականության իրավունքը կորցնելու, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու պատճառով համատիրության անդամությունը դադարած անձը համատիրության պարտավորությունների համար կրում է պատասխանատվություն՝ իր կողմից համատիրության կանոնադրությամբ նախատեսված վճարի չմուծված չափի սահմաններում:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ինչի՞ հիման վրա է սահմանվել նպատակային սոցիալական վճարի 10% դրույքաչափը:

Հրայր Կարապետյան (35 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Կարապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ նպատակային սոցիալական վճարի դրուքաչափը եւս սահմանվել է կենսաթոշակային բարեփոխումների թիրախային նպատակների հաշվառմամբ:
Մասնավորապես, որպես կենսաթոշակային բարեփոխումների թիրախային ցուցանիշ, սահմանվել է շուրջ 45-50 տոկոս փոխհատուցման գործակիցը (այսինքն՝ կենսաթոշակի չափը պետք է կազմի աշխատավարձի շուրջ 45-50 տոկոսը):
Կուտակային բաղադրիչի շրջանակներում ձեւավորվող կենսաթոշակի չափը կախված է կուտակած միջոցների չափից, ինչն էլ իր հերթին, բացի կուտակելու ժամանակահատվածից, պայմանավորված է նաեւ հետեւյալ գործոններով.
1) կուտակվող միջոցների չափ, 2) կառավարման ներքո գտնվող կենսաթոշակային ակտիվների (պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի) եկամտաբերություն:
Հարկ է նկատի ունենալ, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունն էլ իր հերթին կախված է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ծավալից եւ դրանց կառավարման քաղաքականությունից:
Ավելի փոքր չափով նպատակային սոցիալական վճարների դեպքում էապես նվազում է համակարգի արդյունավետությունը, քանի որ կառավարվող փոքր ծավալների ակտիվների կառավարման ծախսերը էապես բարձրանում են: Միեւնույն ժամանակ, փոքր կուտակումներն ուղղակիորեն հանգեցնում են փոքր կենսաթոշակների, ինչը չի լուծում բարեփոխման հիմքում դրված խնդիրը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կուտակային հատկացումը օրենքով սահմանված կանոնների համաձայն՝ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու նպատակով սոցիալական վճար կատարող անձի համար կատարվող դրամական հատկացում է:




Լրահոս