Որտեղից հնարավոր է՝ ոստիկաններ են բերել, շրջապատել մարդկանց, «Կոլցո» օպերացիան են անում գյուղում.Սուրեն Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրանցում ակցիա իրականացնող քաղաքացիները ճանապարհից հեռացրել են վրանները:
ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը:

Քաղաքագետը նաև պատմեց, որ Կիրանց գյուղը երկու կողմից շարունակում է փակ մնալ, մեծ թվով ոստիկաններ են եկել ու շրջապատել մարդկանց.
«Որտեղից հնարավոր է՝ ոստիկաններ են բերել, «Կոլցո» օպերացիան են անում գյուղում, բայց մեծ թվով մարդիկ շարունակում են դրսում մնալ ու պայքարել»,-ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, որն այս օրերին գտնվում է Կիրանցում ու քաղաքացիների հետ միասին ակցիա է անում՝ պահանջելով դադարեցնել սահամանազատման ու սահմանագծման ապօրինի գործընթացը:

Հիշեցնենք, որ երեկ նաև ոստիկանները բռնի ուժով բերման էին ենթարկել ճանապարհը փակած քաղաքացիներին.
«Բոլորին արդեն ազատ են արձակել, բայց բռնի ձևով մարդկանց տարան, վայրագություններ արեցին նրանց նկատմամբ, բայց սպասելի էր այդ ամենը»:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս