Որ գերատեսչությանը որքան գումար է հատկացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում շարունակվում են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Այսօր ՀՀ Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, թե որ գերատեսչությանը որքան գումար է հատկացվել:

Ըստ այդմ` նախագահականին հատկացվել է 4.5 մլրդ, և գերատեսչությունը պետք է օգտագործի հինգ ծրագիր: ԱԺ աշխատակազմն իրականացնելու է երեք ծրագիր, հատկացված է 4 մլրդ 262 մլն, որից մեծ տեսակարար կշիռ ունի աշխատակազմի պահպանում ծրագիրը: Կառավարության աշխատակազմն իրականացնելու է 29 ծրագիր, 11.6 մլրդ դրամ է նախատեսված: Ջանջուղազյանի խոսքով, կա որոշակի առանձնահատկություն, քանի որ կառավարության աշխատակազմը պատասխանատու է առանձին ծրագրերի համար:

ՍԴ աշխատակազմին հատկացված է 584.8 մլն դրամ, որը երկու ծրագիր է ներառում: Գլխավոր գանձապետը նշեց, որ արդարադատության նախարարությանը հատկացված է 13.6 մլրդ դրամ, նախատեսվում է իրականացնել 17 բյուջետային ծրագիր, մեծ տեսակարար կշիռ ունի ՔԿՀ պահպանում ծրագիրը:




Լրահոս