Գեներալի՝ մարդ ծեծած որդիներն իրենցից գոհ ֆռֆռո՞ւմ են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Թումանյանին եւ ավագանու անդամ Ստեփան Աբգարյանին ընտրությունների նախօրեին ծեծի ենթարկած Կարեն Գրիգորյանին եւ նրա եղբորը՝ Արմանին, ինչպես պարզեցինք, դեպքի առթիվ հարուցված գործի շրջանակներում մեղադրանք չի առաջադրվել: Հաշվի առնելով Հայաստանում իրականացվող արդարադատության մակարդակն ու այն հանգամանքը, թե ում որդիներն են Գրիգորյան եղբայրները, կարելի է ենթադրել, որ այս գործով եւս բախվելու ենք հերթական ծածկադմփոցին…

Արթուր Թումանյանի փաստաբան Արմինե Հարությունյանը մեզ հետ զրույցում մի քանի ուշագրավ հանգամանք նշեց՝ հարուցված գործի նախաքննության հետ կապված: Մասնավորապես ասաց, որ իր կողմից ներկայացված միջնորդությունից հետո Արթուր Թումանյանն ու Ստեփան Աբգարյանը գործով ճանաչվել են տուժող. Թումանյանի վնասվածքները գնահատվել են միջին ծանրության, Աբգարյանինը՝ թեթեւի հատկանիշներ չպարունակող: Վերջիններս մի քանի անգամ հարցաքննվել են, առերեսվել գործով անցնող մյուս անձանց հետ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս