Ավազակային հարձակում՝ Երևանում. հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի բնակչուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, երկու տղամարդ դանակի գործադրմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում՝ վերելակի մոտ կանգնած բնակչուհու դրամապանակը և պարանոցի ոսկյա շղթան՝ իր կախազարդով, ապա՝ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին




Լրահոս