«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող ազատամարտիկն ազատության մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղակցրել էինք, «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Սարո Այվազյանը, որի նկատմամբ խափանման միջոցը գրավով փոփոխելու մասին որոշում էր կայացվել, սակայն ընտանիքի անդամները չունեին բավարար գումար այն վճարելու համար, ազատ է արձակվել:

ArmLur.am-ի հետ զրույցում Այվազյանի որդին՝ Ռազմիկը, հայտնեց, որ հայրն արդեն ազատության մեջ է:

«Դրամահավաք էր սկսվել Սասնա ծռերի և նրանց աջակիցներին օգնելու համար, որից և մասնաբաժին է հատկացվել հայրիկիս ազատ արձակելու համար», եզրափակեց նա:




Լրահոս