
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ քաղաքացիական պաշտպանության, փրկարար ուժերի, Երևան քաղաքի փրկարարական, ինչպես նաև՝ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Սյունիքի մարզային փրկարարական վարչություններում:
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի այլ հրամաններով` ՓԾ ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար Հարություն Մխիթարյանին և Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Միքայելյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի, իսկ Երևան քաղաքի փրկարարական վարչության Շենգավիթի բաժնի պետ Ահարոն Գևորգյանին, բնակչության պաշպանության քաղաքականության ծրագրերի և տեղեկատվական հոսքերի կառավարման վարչության աղետների հետևանքների վերացման պլանավորման, կանխատեսումների և ծրագրավորման բաժնի հրահանգիչ Հովհաննես Հովհաննիսյանին և Շիրակի ՄՓՎ Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Արսեն Ադամյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում: