Արամ Ոսկանյանը հրապարակել է Հայաստանի Մ-19 հավաքականի հայտացուցակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 10-ից 15-ը Երևանում կկայանա Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական 7-րդ խմբի մրցաշարը, որտեղ Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Շվեյցարիայի, Իտալիայի և Հունգարիայի հավաքականները:

Արդեն տեղեկացրել էինք, որ, պատրաստվելով այդ մրցաշարին, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը նոյեմբերի 5-ից անցկացնում է մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը նախապես հրավիրված 24 ֆուտբոլիստներից մրցաշաւրին մասնակցելու համար ընտրել է 18 ֆուտբոլիստների.

Դարպասապահներ

Նիկոլաս Մելիքյան, «Ատրոմիտոս» (Հունաստան)
Մարկ Գրիգորյան «Դոնաֆելդ» (Ավստրիա)

Պաշտպաններ

Էմիլ Ղուկասյան «Փյունիկ»
Հայկ Սարգսյան, «Բանանց»
Էդգար Գրիգորյան, «Բանանց»
Իշխան Մանուկյան, «Ալաշկերտ»
Պետրոս Տեր-Պետրոսյան «Արարատ»

Կիսապաշտպաններ

Հրաչիկ Գևորգյան, «Տեննիս Բորուսիա» (Գերմանիա)
Հայկ Գալստյան, «Բոխում» (Գերմանիա)
Ալբերտ Մնացականյան «Սպարտակ» (Մոկսվա, Ռուսաստան)
Արթուր Նադիրյան, «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան, «Փյունիկ»
Հովհաննես Նազարյան «Փյունիկ»
Դավիթ Բաղդասարյան, «Փյունիկ»
Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Վահան Բիչախչյան, «Շիրակ»
Էրիկ Պետրոսյան, «Փյունիկ»
Էդգար Մովսեսյան, «Բանանց»




Լրահոս