Թուրքական Դերիկ գավառում հզոր պայթյուն է որոտացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դերիկ գավառում հզոր պայթյուն է որոտացել, փոխանցում է CNN Turk-ը:

Պայթյուն է որոտացել տեղի ադմինիստրացիայի շենքում: Վիրավորվել է քաղաքապետի տեղակալն ու ևս 5 մարդ:

Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց:

Նախնական տեղեկություններով՝ հարձակման հետևում կանգնած են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինները:




Լրահոս