Թրամփը գովել է իր դեմ բողոքող ակտիվիստներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը գովել է ընտրություններում իր հաղթանակից հետո իր դեմ բողոքող ակտիվիստներին: Այս մասին միլիարդատերը գրել է թվիթերի իր էջում:

«Ինձ ուրախացնում է այն փաստը, որ երեկ երեկոյան ոչ մեծ խմբով մարդիկ դուրս են եկել փողոցներ, որպեսզի իրենց ոչ անտարբեր վերաբերմունքը հայտնեն մեր հզոր պետության նկատմամբ»,-գրել է Թրամփը:

Թրամփը նաև հույս է հայտնել, որ ամերիկացիները «կմիավորվեն և հպարտ կլինեն»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Օրեգոնում Թրամփի դեմ ցույցերն անկարգությունների են վերածվել:




Լրահոս