«ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ» ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈղջ հանրապետությունով մեկ գործի է դրվել ապօրինությունների աննախադեպ զինանոց. այցելում են ընդդիմության ակտիվիստների տներ, հրավիրում ոստիկանություն` «զրուցելու» հանրահավաքին մասնակցելու «աննպատակահարմարության մասին», հավաքում են միկրոավտոբուսների վարորդների վարորդական իրավունքի վկայականները, հրահանգում են Երեւանի եւ մարզերի տաքսի ծառայություններին՝ մարտի 1-ին չաշխատել, պետական հիմնարկներում աշխատանքային օրը երկարաձգվել է մինչեւ ուշ երեկո, բուհերը այդ օրը չեղյալ են հայտարարել դասերը եւ այլն: Ոստիկանության ղեկավարությունը հրահանգել է քաղաքի բոլոր բաժիններին մի կողմ թողնել բոլոր գործերը եւ զբաղվել միայն այնպիսի միջոցառումներով ու գործողություններով, որոնք կնվազեցնեն մարդկանց մասնակցությունը հանրահավաքին: ՀԱԿ-ը ոստիկաններին կոչ է անում ձեռնպահ մնալ իրենց լիազորությունների շրջանակում:ՓԱՌԱՀԵՂ ՀԱՐՁԱԿՈՒՄ «Վերոտպյալ» անձանց գլխավորությամբ երեկ քաղաքապետարանի դիմաց իրենց իրավունքների համար ցույցի դուրս եկած առեւտրականների վրա տեղի է ունեցել հարձակում: Կանանց գլխին մահակներով հարվածելուց եւ մեկի ոտքը վնասելուց, նրանց օղակի մեջ սեղմելուց հետո ոստիկանները ակցիային միացած «Ժառանգության» պատգամավորներին դիմում էին` ասելով. «Տարե՛ք այստեղից այս լրբերին»: ՊԱՐՏՔՈՎ ՊԵՏՔ ՉԷԳյումրեցի վարորդները, ի պատասխան կառավարության կայացրած որոշմանը, թե պարտքով գումար կտանք` մաքսազերծեք մեքենաները, պատասխանել են, թե «մեզ պարտքով գումար պետք չէ»:ՆԵՄԵՑԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՀՔԾ-ն երեկ պատասխանել է «Հետք» պարբերականի դիմումին, որ ՀՖՖ նախագահ Հայրապետյանի գործողություններում հանցալի ոչինչ չկա: Հիշեցնենք, որ պատգամավորը, լրագրողի զանգին ի պատասխան, կոպտել ու հայհոյել է նրան:Դիմումին կցվել էր ձայնագրությունը:ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ Փետրվարի 28-ին` առավոտյան ժամը 9.00-ից 9.30-ի սահմաններում, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այցելել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ՔԿԱԳ-ի տարածքային բաժին: Պարզվել է, որ մուտքի դուռը փակ է: Հրայր Թովմասյանը նախաձեռնել է այդ ՔԿԱԳ-ի աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործը:ԹՈՇԱԿՆԵՐԸ ԿՏԱՆ«Հայփոստ»-ը տեղեկացնում է, որ կենսաթոշակները Երեւանում կսկսեն վճարվել մարտի 2-ից: Մինչեւ մարտի 5-ը ներառյալ կենսաթոշակները կվճարվեն «Հայփոստ»-ի փոստային բաժանմունքներում ժամը 9:00-ից մինչեւ 20:00-ը: Մարտի 9-ից սկսած` ժամը 9:00-ից 16:00, կենսաթոշակները փոստատարի միջոցով կառաքվեն տուն, իսկ 16:00-ից մինչեւ 19:00-ն կարող են ստանալ փոստային բաժանմունքներում:Եթե խախտվեն այս գրաֆիկները, քաղաքացիները կարող են զանգահարել 514-666, 514-667 համարներով եւ իրենց սրտի խոսքը ասել «Հայփոստ»-ին:ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԽաղ-խաղը խաղացել էինք, մնացել էր սարի սմբուլը: Հիմա էլ էլեկտրոնային տարբերակով ստորագրություններ ու կնիք կդրվի շրջանառության մեջ, որպեսզի մարդիկ իրենց պաշտոնական փաստաթղթերը համակարգչով ուղարկեն: Պատկերացնել կարելի է, թե ինչ մեքենայություններ են սպասվում:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ