Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը և Արեգ Կյուրեղյանը հորդորել են Նարեկ Սարգսյանին դադարեցնել հացադուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը և Արեգ Կյուրեղյանը հորդորել են Նարեկ Սարգսյանին դադարեցնել հացադուլը:

Նրանք, մասնավորապես, նշել են.

«Սիրելի Նարեկ, Տեղեկացանք, որ հացադուլ ես անում: Քաղբանտարկյալի համար հացադուլը կարող է լինել պայքարի մասին իրազեկելու կամ արժանապատվության պաշտպանության նպատակներով: Մնացած դեպքերում այս հակահայ և հակամարդ ռեժիմի պարագայում այդ միջոցը արդյունավետ չէ: Այդ պատճառով հորդորում և խնդրում ենք դադարեցնել հացադուլը: Հայրենիքը քո նման նվիրյալ զինվորի կարիք ունի: Դու պետք է լինես առողջ և եռանդուն վիճակում և պետք է բանտում պահպանես քեզ, որպեսզի շուտով ազատության մեջ կարողանաս շարունակել ծառայությունդ:

Եղբայրաբար՝ Ժիրայր Սեֆիլիան, Վարուժան Ավետիսյան, Արայիկ Խանդոյան, Արեգ Կյուրեղյան

10.11.2016թ.»

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հուլիսի 20-ին Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների ընթացքում ձեռքերով, ոտքերով եւ մահակով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին:




Լրահոս