Գերմանիայում հակաիսլամիստական մասշտաբային օպերացիա է անցկացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարյուրավոր ոստիկաններ խուզարկումներ են անցկացվել ավելի քան 200 բնակարաններում և գրասենյակներում, ինչպես նաև 2 մզկիթում Գերմանիայի ողջ տարածքում, փոխանցում է BBC-ն:

Գերմանիայի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ խուզարկումներն անցկացվել են երկրում արգելված «Իրական կրոն» DWR իսլամիստական կազմակերպության դեմ անցկացվող օպերացիայի ընթացքում:

Օպերացիան անցկացվել է երկրի տասնյակ շրջաններում, այդ թվում՝ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում, Բադեն-Վյուրտեմբերգում և Համբուրգում:

Հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ «Իրական կրոն»-ը զբաղվում է ծայրահեղական գաղափարախոսության քարոզչությամբ:




Լրահոս