ԱԿՑԻԱ ԵՆ ԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայում ապաստան ստացած ՀՀ քաղաքացիների շրջանում պարբերաբար խոսակցություններ են պտտվում, թե այս օրը, վաղը կամ մյուս օրը Բելգիայում ՀՀ դեսպանության շենքի առջեւ ակցիա պիտի լինի, որի մասնակիցները պետք է բողոքեն հայերի առջեւ հայրենիք վերադառնալու մասով դրված խնդրի կապակցությամբ: «Ժողովուրդ»-ի  Բելգիայի թղթակիցը զրուցել է Բենելյուքս երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցի հետ` պարզելու, թե ինչ հանրահավաքների մասին է խոսքը: «ՀՀ դեսպանության առջեւ  հանրահավաք չի կազմակերպվել,  իսկ այն,  որ նոր հանրահավաք պետք է կազմակերպվի, ես տեղյակ չեմ»,- նշել է Ադոնցը: Հավելենք, որ Բելգիայում բնակվող հայերը Ադրբեջանի դեսպանատան մոտ Սումգայիթի ջարդի օրվա կապակցությամբ ակցիա են արել:ԼՅՈՒԲԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  Բելգիա




Լրահոս