ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ազատվել է պաշտոնից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Վահան Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-նշված է որոշման մեջ։
Նշենք, որ Վահան Պողոսյանի կինը` Լիլիթ Գասպարյանը, «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենն է, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, սեփականատերը: