Ես արժանի հարգանք չեմ ստանում. Ժոզե Մոուրինյո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միակ բանը, որ կարևոր է, դա արդյունքն է, որին հասնում ես որպես թիմ: Բայց, եթե դուք ցանկանում եք համեմատել վիճակագրությունը, ապա վաղը մեզ երկու մարզիչների միջև խաղ է սպասվում, որոնք լավագույն վիճակագրությունն ունեն ԱՊԼ-ում, – Manchester Evening News-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն«Արսենալի» դեմ խաղից առաջ խոսել է իր և Արսեն Վենգերի գրանցած ցուցանիշների մասին:

«Ես կարծում եմ, որ դուք հարգում եք Վենգերին, ոչ թե ինձ: Ես ԱՊԼ-ում իմ վերջին մրցանակը 18 ամիս առաջ եմ հաղթել, այլ ոչ թե 18 տարի առաջ: Ես արժանի հարգանք չեմ ստանում, եթե անկեղծ լինեմ: Ես իմ ուղղով եմ գնում, քանի որ ցանկանում եմ 9-րդ անգամ հաղթել առաջնություններում և 4-րդը Պրեմիեր լիգայում», ասել է նա:




Լրահոս