Թուրքիայում հանքի փլուզումից հետո 6 մարդ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ոստիկանությունը 6 մարդու է ձերբակալել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շիրվան նահանգում հանքի փլուզումից հետո, փոխանցում է BBC-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Փրկարարները դեռևս փնտրում են ևս 11 հանքագործի, ովքեր հայտնվել են գետնի տակ

Հաղորդվում է, որ հանքը պատկանում էր թուրքական մասնավոր ընկերությանը:

2014 թ. Թուրքիայում տեղի ունեցավ պատմության մեջ ամենամեծ արդյունաբերական աղետը, որի ժամանակ 301 հանքագործ զոհվեց հանքում հրդեհի և պայթյունի արդյունքում:




Լրահոս