
«Կյանքը շատ կարճ է, եւ այդ կյանքում երջանիկ ապրելու համար ոչ թե շատ, այլ անհրաժեշտ ռեսուրսներ են անհրաժեշտ»:Սերգեյ Բագրատյան Վայոց ձորի մարզպետԻհարկե, Սերգեյ Բագրատյանը լավ մարդ է եւ գուցե երբեք էլ չմտներ ԲՀԿ, չդառնար մարզպետ, եթե նրան «կյանքում երջանիկ ապրելու համար անհրաժեշտ ռեսուրսներ անհրաժեշտ» չլինեին: Այս ամենին նա գնացել է զուտ այդ փոքր նկատառումով: Բայց մյուս կողմից էլ, ինչ խոսք, Բագրատյանի կարիերայում առաջխաղացումը օգնել է թեթեւ ապրել. եթե նախկինում Բագրատյանը դատարանում հանուն Հայաստանի Հանրապետության դրոշի կռիվ էր տալիս ու արտասվում, ապա այսօր այդ ոգեւորությամբ պայքարում է երջանկության մեխանիկան գտնելու համար: Եւ այսպես շարունակելու դեպքում կգտնի, քանի որ, ինչպես հայտնի է, ԲՀԿ-ի խոսքը գործ է: