Քաղաքացին վնասել է երակները. նրան ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 28-ին, ժամը 14.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 3-րդ զանգվածի 2-րդ նրբանցքի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վնասել է երակները, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հոգեբանական խմբերը:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Կ. Ն.-ին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:




Լրահոս