Վերջ «Այս երկիրն երբեք երկիր չի դառնալու» կարծրատիպին. Ամո Շարոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվեց և ընդունվեց նորացված Ընտրական օրենսգիրքը: Հավատացեք այն կարևոր քաղաքական գործընթաց է և փառք Աստծո ձեռք բերվեց լուրջ համաձայնությամբ: Վստահաբար կարող եմ ասել, որ հաջողությունը, կայությունը, հզորությունը, բարեկեցությունը ստեղծվում է հարգանքով միմյանց հավատալու և ոչ թե սրան նրան երկրպագելով: Իսկ այսօրվա համաձայնությունը թույլ կտա մեզ հետագայում անկեղծ ծիծաղել և ուրախանալ մեր միասնությամբ և համերաշխությամբ: Իշխանության, ընդդիմության և հասարակության խոհեմ, առողջ մտքի շնորհիվ մենք ստեղծեցինք հաստատուն արժեք: Հնարավորություն յուրաքանչյուր անձին հավասար իրավունքով մասնակցել երկրի հասարակական քաղաքական կյանքին:

Ընտրությունները պետք է անցնեն ազատ, արդար, թափանցիկ ընտրական օրենսդրության համաձայն, վստահության և հավատի մթնոլորտում: Վերջ տանք բամբասանքին, միմյանց չհավատալուն և չարախոսությանը, կեղծ չեզոքությանը: Ընտրություններին ընդառաջ բոլորս էլ ողջունում ենք նոր Ընտրական օրենսգրքի շուրջ Հայաստանի իշխանությունների, ընդդիմության և հասարակության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, այն շատ ողջունելի ու կարևոր քայլ է: Ընտրական օրենսգրքի քննարկումներն անցան համատեղ ըմբռման ձևաչափով: Իշխող կոլալիցիայի, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, շահագրգիռ քաղաքական ուժերի համագործակցությամբ: Ապահովելով և բարձացնելով ժողովրդի վստահությունը գալիք 2017թ. ընտրությունների համար կայուն և հուսալի պատվանդան ստեղծելով:
Սահմանադրական բարեփոխումները Հայաստանի պետական և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և առաջընթացի համար ռեալ պայմաններ են ստեղծել:

Դրանք կարևոր են և անհրաժեշտ բովանդակային և կառուցվածքային փոխհարաբերություններն իրականացնելու կառավարման մոդելում, ինքնակառավարման, դատավարական և օրենքի գերակայության ոլորտներում: Այդ գործընթացն ընթացել է միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: Փոփոխությունները համահունչ են միջազգային չափանիշներին ու մեր երկրի հանրության ցանկություններին առավել արձագանքող: Մնում է մենք չկառչենք հնացած կարծրատիպերից, բացառենք ընտրակեղծիքները և անվերապահորեն հավատանք, որ մենք կարող ենք և պետք է անցկացնենք ազատ, արդար, թափանցիկ և արժանահավատ ընտրություններ: Ինչպես նշել է մեր երկրի նախագահ Ս.Սարգսյանը <<Նեղանալ, նեղսրտել չկա>> զարմանալու և անակնկալի գալու ոչինչ չկա: Եկել է ժամանակը մենք պետք է լավ ապրենք, ճիշտ ապրենք և այսուհետ <<լավին>> լավով հասնենք: Սիրենք միմյանց, որ Աստված էլ սիրի մեզ, սատարենք միմյանց, որ աշխարհն էլ հավատա և օգնի մեզ: Սակայն իշխանությունը մենակ չպետք է կատարի ազատ արդար թափանցիկ ընտրությունները: Վստահության համար ընտրողը պետք է գիտակցի, որ իր ձայնը կարևոր է, որ պետք է պահեն և պահպանվեն օրենքը, մեր մաքրամաքուր ավանդույթները: Մենք բոլորս պետք է ղեկավարվենք օրենքով, մեր ներքին համոզմունքով մեր ժողովրդին հատուկ, մաքուր բարքերով և առողջ մտածողությամբ: Սահմանադրական բարեփոխումների և նոր Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան պահպանենք վստահությունը ընրական գործընթացի նկատմամբ, ընրությունները կանցկացվեն պատշաճ, արդյունքները կլինեն հավաստի մեր կամքին համահունչ: Իսկ հասարակությունը ժամանակին կտիրապետի քվեարկության արդյունքներին: Մեր նախնիները ասել են, որ մենք ձևավորվում ենք մեր մտքերից: Մենք դառնում ենք այն ինչ մտածում ենք: Ստեղծվելիք վստահության մթնոլորտը և ընտրական գործընթացի պայմանները թույլ չեն տա, որ ոչ ոք կասկածի կամ մտավախություն ունենա ընտրությունների արդարացի արդյունքների վերաբերյալ: Մենք կունենանք հասարակության բոլոր շերտերի կամքն արտահայտող խորհրդարան, որտեղ իրենց տեղը կգտնեն հիմնականում չվարքաբեկված, հմուտ, կիրթ քաղաքավարի և պարկեշտ անձիք: Վաղուց շատ վաղուց ասել են, որ եթե ուզում ես նավ կառուցել պարտադիր չի մարդկանց հավաքել, գործ անել, այլ պետք է մարդկանց իրազեկել հավասար իրավունքներ ապահովել վարակել անծայրածիր ծովը լիարժեք տեսնելու ձգտումով: Այդ դեպքում նրանք համատեղ կկառուցեն նավը…

ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար»:

Նշված նորմը իրագործելու համար ՀՀ Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ կետում սահմանվում է, որ կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի 2-րդ մասում ընդգրկվում են ընտրություների նախորդող վերջին մարդահամարի տվյալներով, առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Ցուցակի 2-րդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս քան երկու և ոչ ավելի քան չորս ներկայացուցիչ: Քանի որ մենք ՀՀ-ում դեռևս չունենք կուսակցություներ, ուստի առաջարկեցինք և կուսակցությունը կամ դաշինքը կորոշի համապետական ընտրական ցուցակի 2-րդ մասում ընդգրկված թեկնածուներին, հաշվի առնելով ազգային փոքրամասնություների ՀԿ-ի դիրքորոշումը: Կուսակցության և կուսակցության դաշինքի ընտրական ցուցակի 2-րդ մասում 1). 2). 3). 4). թվագրմամբ նշված յուրաքանչյուր ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուի վերաբերյալ:

Ընտրական օրենսգրքով ազգային փոքրամասնությունները պետք է ներկայացվեն բոլոր կուսակցությունների և դաշինքների ցուցակներում: Ես գտնում եմ, որ այդ նորմը պարտադիր պետք է լինի: Բայց հաշվի է առնվում, որ եթե կուսակցություններն “օբեկտիվ” պատճառներով չեն կարող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին ցուցակում ներկայացնել, ապա այն չպետք է ‘‘արգելի’’ կուսակցության կամ դաշինքի մասնակցությունն ընտրություններին: Միայն թե ազգային փոքրամասնությունների մանդատը չպետք է թափուր մնա: Կարևոր է, որ այդ խնդրահարույց հարցը լուծվեց և մեր Հանրապետությունում ազգային փոքրամասնությունները կունենան իրենց ներկայացուցիչը մեր ներկայացուցչական մարմնում, որն արդարացի է, առաջընթաց է:

Այն օրենքով ամրագրում է ազգային փոքրամասնությունների գլխավոր հարցերից մեկը, մեր երկրում օրինաստեղծ գործունեությանը մասնակցելու իրավունքը: Պետականություն չունեցող էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ մեր Հանրապետության և հայ ժողովրդի առավել ուշադրության ապահովման երաշխիքը: Այն անհրաժեշտություն է ազգային փոքրամասնությունների կարգավիճակից բխող հարաբերությունների կարգավորումն ապահովելու համար: Այս նորմի սահմանումը ժամանակին է գնահատանքի է արժանի և հավատացեք այն ևս մի անգամ բարձրացնում է ազգային փոքրամասնությունների պատասխանատվությունը: Այն միայն օգնող, օժանդակող կարող է լինել ոչ մի դեպքում խանգարող չէ, որի համար մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր երկրի ղեկավարությանը, մեր ժողովրդին նման քաղաքական որոշում կայացնելու համար:

Այսօր քաղաքական դաշտում Սահմանադրական բարեփոխումենրը նոր ընտրությունները պահանջում են նոր քաղաքական մոտեցումներ: Ընտրական պրոցեսում փոփոխություններն առկա են, մեր հանրային վստահությունը կյանքի կոչելու համար: Խորհրդարանական ընտրությունները պետք է արտացոլեն մեր ժողովրդի կամքը: Ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումը մեր բոլորիս գերակա նպատակն է: Նոր ընտրական օրենսգիրքն ողջունելի և դրական գնահատանքի արժանի օրենսգիրք է: Չնայած առանց հանրության թեկույզ նվազագույն վստահության և հավատի ոչ մի օրենսդրական ակտ չի կարող աշխատել: Մշտապես պետք է կատարելագործվեն, որևէ խոչընդոտ չպետք է լինի: Հանրության հետ փոխադարձ կապը անշուշտ միայն ողջունելի և օգտակար է:
2015թ.-ի Սահմանադրական բարեփոխումների քաղաքական միջոցառումներով պայմանավորված մենք բոլորս պարտավոր ենք «աչքի լույսի պես» պահել մեր երկրի կայունությունը, հզորությունը, անվտանգությունը: Միասնական պայքարենք մեր երկրի տնտեսական ու քաղաքական բարեփոխումների համար: Անկախ դիրքից ու պաշտոնից, պատվով և արժանապատիվ կատարենք մեր առջև դրված խնդիրները: Նորացված Սահմանադրության պահանջներին համապատասխան, առողջ մտածողությամբ, ժամանակակից ուղիով և արդյունավետությամբ:

Համոզված եմ, որ Սահմանադրական բարեփոխությունները նաև նոր ընտրությունները պետք է շատ բան փոխեն մեր կյանքում, իսկ իշխանությունները նման քաղաքական կամք ունեն և ամենինչ կանեն, որ ժողովուրդը վստահ լինի իր ընտրության հարցում: Մեր վստահությունը, հավատը միմիայն հաջողություններ կբերի մեզ մեր հայրենիքին ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությանը, վտանգներով լի այս Աշխարհում: «Ժամանակն է բոլորս պարզ տեսնենք մեր երկրում տնտեսական ու քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը, դրանք ինքնանպատակ չեն այլ լավ Հայրենիք ունենալու, անվտանգ Հայրենիք ունենալու, սեփական հողի վրա հազարամյանկներ ապրելու և արարելու նպատակով արված բարեփոխումներ են», նշում է մեր երկրի նախագահ` Ս.Սարգսյանը: Ժամանակն է միասնական ու պարզ տեսնել և ընկալել համաշխարհային գործընթացները, աշխարհում առկա խնդիրներին ի շահ մեր երկրին ընդառաջ գնալու ցանկությունն ու պատրաստականությունը:

Խստորեն դատապարտենք տարբեր միջադեպերը վերջ տանք բամբասանքներին և չարախոսությանը: Սահմանադրական բարեփոխումենրը նոր Ընտրական օրենսգիրքը, իրենց նորարական մոտեցումներով կնպաստեն մեր Հայրենիքի կայությանը, հզորությանը, խաղաղությանը, անվտանգությանը և բարեկեցությանը: Ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի, վստահենք միմյանց միասին ուրախանանք մեր ձեռքբերումներով: Ես հավատում եմ մեր ժողովրդին, հավատում եմ, որ մենք ստեղծված ենք լավ ճիշտ ու հավերժ ապրելու համար:

Նոր Ընտրական օրենսգրքի ընդունումն ինքնանպատակ չէ: Մենք բոլորս պատասխանատու ենք մեր երկրի նոր Ընտրական օրենսգրքի նորմերի ճիշտ իրագործման համար: Փոխվում է սերունդը բնականաբար փոխվում է նաև հանրային վերաբերմունքը: Վերջ տանք «Այս երկիրն երբեք երկիր չի դառնալու» կարծրատիպին:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան




Լրահոս