Մարզերում մշակվում են գործողությունների պլաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 30-ին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում անցկացվել է ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի ներդրմանն աջակցելու նպատակով ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստման դասընթաց:

Նպատակն էր նպաստել ուսումնական հաստատությունների «Աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների» ներդրման գործընթացի կարողությունների զարգացմանը: Դասընթացը կազմակերպել էր ԱՌՆԱՊ հիմնադրամը` Օքսֆամի և «ՕքսԵՋեն» հիմնադրամի համագործակցությամբ, Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում:

Մասնակցում էին ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության, Տավուշի մարզային փրկարարական վարչության, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի մարզային մասնաճյուղի և 17 ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Դասընթացի ունկնդիրներին ներկայացվել են հետևյալ թեմաները՝
1) ուսումնական հաստատության աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանը` որպես ուսումնական հաստատության համալիր անվտանգության հիմնական բաղադրիչ,
2) աղետների ռիսկի նվազեցման կրթությունը և դպրոցների անվտանգությունը,
3) ուսումնական հաստատության աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման մեթոդական ուղեցույցի կառուցվածքը:

Դասընթացի արդյունքում ՀՀ Տավուշի մարզում կլինեն վերապատրաստված մասնագետներ, ովքեր կաջակցեն իրենց ուսումնական հաստատության աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակմանը:




Լրահոս