Ալեքսանդր Պետրոսյանը 4 խաղով որակազրկվել է մրցակցին հարվածելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը:

«Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» խաղում տանտերերի ավագ Ալեքսանդր Պետրոսյանը 4 խաղով որակազրկվել է մրցակցին հարվածելու համար, և կապանյան ակումբը տուգանվել է 100 հազար դրամով: Մեկ այլ կետով «Գանձասար-Կապանը» նույն խաղում կարգուկանոն չապահովելու համար տուգանվել է 150 հազար դրամով:

 




Լրահոս