Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «էվերտոն»-ի դեմ Անգլիայի առաջնության 14-րդ տուրի խաղում:

Ըստ այդմ, Մխիթարյանը 1 հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Նրա 36 փոխանցումներից թիմակիցներին հասել է 83.3 տոկոսը: 27-ամյա ֆուտբոլիստը 1 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 2 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, 3 անգամ խլել է գնդակը, 3 անգամ էլ կասեցրել է մրցակցի գրոհը:

Մխիթարյանը ստացել է 7.58 գնահատականը: «Մանչեսթեր Յունայթեդում» ամենաբարձր գնահատականին արժանացել է իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան՝ 7.82:




Լրահոս