Որևէ հիմք չկա, որ ՀՀԿ-ի առաջնորդը չգլխավորի ցուցակը. Վահրամ Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանելով այն հարցին,  եթե ՀՀԿ-ն հաղթի ընտրություններում, հնարավո՞ր է՝ Կարեն Կարապետյանը կրկին դառնա կառավարության ղեկավար, նշեց`եթե հանրությունը կտա ՀՀԿ-ին իր ձայնը, կառավարությունը կշարունակի իր ծրագրերի իրականացումը:

«Որեւէ հիմք չկա, որպեսզի ՀՀԿ-ի առաջնորդը չկարողանա գլխավորել իրենց նախընտրական համամասնական ցուցակը»,-ասաց նա:

Վերջինս  հիշեցրեց, որ Սարգսյանը ՀՀԿ-ի առաջնորդն է:

 

 




Լրահոս