
Լոնդոնի «Արսենալ»-ը դեռևս չի կարողանում նոր պայմանագրի վերաբերյալ համաձայնության հասնել թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլի հետ:
«The Mirror»-ը հայտնում է, որ հենց այդ անհամաձայնությունն է խանգարում կողմերին երկարաձգել համաձայնագիրը: Այն այժմ նախատեսված է մինչև 2018 թվականը: Աղբյուրի փոխանցմամբ, Օզիլը ցանկանում է տարեկան ստանալ 16 միլիոն աշխատավարձ: