Մինչ հայրենի կուսակցությունները տարված են կուլիսային հանդիպումներով, պաշտոնական կայքերում թափթփված վիճակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հայրենի կուսակցությունները տարված են կուլիսային հանդիպումներով, փորձում են ամեն կերպ գործի դնել անգամ իրենց վերջին հնարավորությունները` 2017-ին խորհրդարան մուտք գործելու համար, նրանց պաշտոնական կայքերում, «թափթփված» վիճակ է:

Հայաստանի իշխող կուսակցությունը` ՀՀԿ-ն, իհարկե, շտապել է նաեւ պաշտոնական կայքում փոխել իր գերագույն մարմնի նորընտիր անդամներին, թարմացնել կազմը, բայց կարծես թե մոռացել է համագումար բաժնում թարմացնել տվյալները: Ներքաղաքական իրադարձություններից անտեղյակ մարդը, ՀՀԿ-ի կայք մտնելով, կարող է պատկերացում կազմել, թե վերջին անգամ ՀՀԿ-ն համագումար է անցկացրել 2014 թվականի մայիսի 24-ին:

Ի տարբերություն ՀՀԿ-ի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական կայքում հաճախ են թարմացումներ կատարում, սակայն միայն լուրերի բաժնում: Կայքում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներին ներկայացնող հատվածում Տիգրան Ուրիխանյանի անվան դիմաց գրված է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ, այն դեքում, երբ Ուրիխանյանն արդեն երկու ամիս է՝ հրաժարվել է կուսակցության ղեկավարի լիազորություններից: Իսկ այն պատգամավորների անվան առջև, ովքեր վաղուց են դուրս եկել ԲՀԿ-ից եւ համալրել «Համախմբում» կուսակցության շարքերը, գրված է անկուսակցական կամ թողնված է ԲՀԿ-ի անունը:

Վահագն Հակոբյան




Լրահոս