ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անակնկալ այց է կատարել Գյումրի. նրան դիմավորող քաղաքացիներից մեկը մահացել է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր այցելել է Շիրակի մարզկենտրոն Գյումրի: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է Շիրակ կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանի ֆեյսբուքյան էջից: Գագիկ Ծառուկյանն հենց այդ կազմակերպության գրասենյակ էր այցելել: Նրան ուղեկցել է Գյումրու ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանը, ով Գյումրու ընտրություններում գլխավորում էր Գյումրու ավագանու ցուցակը:

Ծառուկյանի այցի ժամանակ արտառոց դեպք է գանցվել: Երբ Գյումրիում մարդիկ են հավաքվել` նրան նամակ հանձելու, հրմշտոց է տեղի ունեցել. մի քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է եւ նրան փրկել չի հաջողվել:

ArmLur.am-ը Գյումրու բժշկական կենտոնից տեղեկանում է, որ 59- ամյա Ներսես Մելքոնյանը մինչև հիվանդանոց տեղափոխվելը մահացած է եղել:

15435904_1295960447127519_521272841_n

15493952_1295960457127518_862826646_n




Լրահոս