Բակո Սահակյանը շնորհավորել է Վադիմ Կրասնոսելսկուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նորընտիր նախագահ Վադիմ Կրասնոսելսկուն:
Ուղերձում ասված է.

«Հարգարժա՜ն Վադիմ Նիկոլայի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Մեր ժողովուրդներին ու երկրներին միավորում են պատմական եւ արժեհամակարգային շատ ընդհանրություններ, եւ մենք անկեղծորեն շահագրգռված ենք Մերձդնեստրի հետ եղբայրական հարաբերությունների պահպանմամբ, ում հետ բարեկամությունը մեր երկրում բարձր են գնահատում: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունն այսուհետ էլ կշարունակի զարգանալ եւ ամրապնդել իր անկախ պետականությունը: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ եւ ամենայն բարիք, եղբայրական Մերձդնեստրին՝ խաղաղություն ու բարգավաճում»:




Լրահոս