Նախկինների վերադարձը. ինչով է զբաղված Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ հանդիպումը կայացել է Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից որոշ ժամանակ հետո: Կողմերը քննարկել են քաղաքական վերադասավորումների հարցը, ինչպես նաեւ՝ Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մտնելու հեռանկարը:

Պաշտպանության նախկին նախարարը, ինչպես իր մյուս զրուցակիցների դեպքում, Վարդան Օսկանյանին եւս հստակ չի ասել, թե երբ է պատրաստվում քաղաքականություն մտնելու մասին հայտարարություն անել, բայց միաժամանակ ակնարկել է, որ կուսակցաշինական աշխատանքներ է կատարում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում Սեյրան Օհանյանի թիմակիցները մարզերում հանդիպում են ամենատարբեր խավի ներկայացուցիչներին՝ հիմնական ազատամարտի մասնակիցներին, եւ փորձում են նրանց համոզել՝ դառնալու Սեյրան Օհանյանի թիմի ներկայացուցիչները: Իսկ թե ինչ թիմ է, ինչ անունով, ուր է գնալու, դեռ շատ չեն մանրամասնում: «Պիտի սրանց տապալենք». հիմնավորումը հիմնականում սա է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս