Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին` ժամը 22:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում:

Բքի պատճառով Մաստարա-Լանջիկ, Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածները, Սպիտակի, Սիսիսանի և Տիգրանաշենի ավտոճանապարհները և Ջաջուռի լեռնանցքը դժվարանցանելի են, տեսանելիության բացակայության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-Զանգեր և Ախուրյան-Աշոցք ճանապարհահատվածները։

Վարորդներին հորդորում ենք հանրապետական և միջպետական ավտոճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս