Երևանում բանկոմատներ են պայթեցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում բանկոմատներ են պայթեցվել: «Արմենպրես»-­ի ֆոտոխցիկը ֆիքսել է պայթեցված բանկոմատներից մեկը` Սարյան փողոցում: Երկրորդ բանկոմատի պայթեցման վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Արմենպրես»­-ին տեղեկացրեցին, որ դեկտեմբերի 16­-ին, ժամը 06:15­-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան 8 և Սարյան 10 հասցների միջնամասում ձայներ են լսվում, փախչող մարդիկ են նկատվում:

Այս պահին այնտեղ աշխատում են ոստիկանները: Դեպքերի վերաբերյալ մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ:




Լրահոս