Հայաստանի գլխավոր պլաստիկ վիրաբույժին 3 ուժ առաջարկ են ներգրավվել իրենց նախընտրական ցուցակներում. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ Ազգային ժողովի ընտրություններից առաջ 3 տարբեր քաղաքական ուժերի կողմից առաջարկ է ստացել՝ ներգրավվել իրենց նախընտրական ցուցակներում։

Սահակյանը, սակայն, ձեռնպահ է մնացել անուններ բարձրաձայնելուց՝ նշելով, որ մերժել է առաջարկները։ Նա հերքել է մամուլում տեղ գտած տեղեկությունը, թե ինքը պատրաստվում է Տավուշի մարզում Հայ հեղափոխական դաշնակցության ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրվել։ Մեր թղթակցի ճշգրտող հարցին նշանակո՞ւմ է արդյոք այս ամենը, որ չկա մի կուսակցություն, որի ցուցակով բժիշկը պատրաստ է մուտք գործել քաղաքականություն. Արտավազդ Սահակյանը պատասխանել է, որ ինքն առայժմ որևէ որոշում չի ընդունել։ «Ես դեռ ժամանակ ունեմ և այս ընթացքում կհետևեմ մարդկանց վարքին։ Իմ այն տարիքը չէ, որ շուտափույթ որոշումներ կայացնեմ»,- հայտարարել է Հայաստանի գլխավոր պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս