Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր զուսպ ելույթ կունենա. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր տեղի է ունենալու ՀԱԿ համագումարը, որտեղ ամենասպասվածը լինելու է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը։ Մեր տեղեկություններով՝ այդ ելույթը շատ զուսպ է լինելու, զերծ կտրուկ ձևակերպումներից և սուր հռետորաբանությունից։ Համագումարը ընտրելու է ՀԱԿ նոր վարչություն, որի մաս է կազմելու «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։ Վերջինս ցանկություն ունի ՀԱԿ ցուցակով պատգամավոր դառնալ։ Հայտնի է նաև ՀԱԿ ցուցակի առաջին կին թեկնածուն, մեզ հասած տեղեկություններով՝ Տեր-Պետրոսյանը առաջարկել է Մանուշակ Պետրոսյանին, սակայն վերջինս հրաժարվել է և ընտրությունը կանգ է առել Զոյա Թադևոսյանի վրա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս