Միշտ կարողացել ենք գտնել երկրի իրատեսական օրակարգը. Լևոն Զուրաբյանի ելույթը՝ ՀԱԿ համագումարին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, ՀԱԿ համագումարի ժամանակ,  ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ իրենց քաղաքական ուժը միշտ եղել է քաղաքական իրադարձությունների կիզակետում:

«Մենք միշտ կարողացել ենք գտնել երկրի իրատեսական օրակարգը և դրա շուրջ կառուցել հետագա գործունեությունը»,- նշեց նա:

Հավելենք, որ օրվա երկրորդ կեսին նախատեսված է ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, ապա` Կոնգրեսի նախագահի և վարչության ընտրությունների փակ, գաղտնի քվեարկությունը: Նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս դահլիճում չէ:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս