Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը ծրագրում եմ համատեղ զորավարժություններ անցկացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ 2017թ. Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը ծրագրում են համատեղ զորավարժություններ անցկացնել:

Ինչպես հաղորդում է թուրքական «TRT» հեռուստաընկերության լրատվական կայքը, այս մասին Հասանովը հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ:

Նշելով, որ Ադրբեջանի և Վրաստանի ռազմական ոլորտում համագործակցությունը ընթանում է նաև Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ հավելել է. «Մեր հարաբերությունները նաև շարունակվում են Ադրբեջան-Թուրքիա և Վրաստան ձևաչափում: Նախատեսվում ենք իրականացնել երկկողմանի և եռակողմանի զորավարժություն»:

Վրաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ իրենք պատրաստ են մասնակցել նշյալ զորավարժությանը: Վերջում երկու նախարարները ստորագրել են 2017թ. ռազմական համագործակցության ծրագրի վերաբերյալ փաստաթուղթ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը, անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին, կրկին խոսել է այսպես կոչված «օկուպացված հողերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին:




Լրահոս