Վթար` Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին. ուղևորը տեղում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 16-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արմավիր-Էջմիածին ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Վոլվո», 1964 թ. ծնված Սիմոն Խաչատրյանի վարած «Ֆոլքսվագեն», «Օպել Աստրա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով Ս. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղևոր՝ 1973 թ. ծնված Նվարդ Բադալյանը տեղում մահացել է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին:




Լրահոս