Հայկական ավիափոխադրող ունենալն անհրաժեշտություն է. ավիացիայի պետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաց երկնքի քաղաքականության շրջանակում հայկական ավիափոխադրող ունենալն անհրաժեշտություն է: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

«Հայաստանի ավիացիոն շուկան բաց է բոլոր ավիատնտեսավարողների համար: Մենք ստեղծում ենք պարզ, թափանցիկ համակարգեր, որտեղ պոտենցիալ ներդրողը իրեն զգում է հարմար, վստահ և ապահով»,-նշեց նա:

Անդրադառնալով վերջերս հայկական ավիաշուկա մտած «Պոբեդա» ավիաընկերությանը, Ավետիսյանը նշեց. «Արդեն իսկ 10 հազար տոմս էլ մինչև փետրվար չվերթների համար է վաճառվել: Մենք հուսով ենք, որ առաջիկայում նման ավիափոխադրողներ եւս կունենանք»:




Լրահոս