Beeline-ի հովանավորությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվեց ամանորյա մանկական տոնական ծրագիր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ի հովանավորությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) անցկացվեց տոնական միջոցառում՝ «Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը» ավանդական ստեղծագործական ծրագիր նախատեսված երեխաների համար: Ձմեռ Պապի ու Ձյունանուշի օգնությամբ երեխաները ստեղծեցին Ամանորի զարդարանքներ և տոնածառ, որը տեղադրեցին Կենտրոնի Այցելուների կենտրոնում:

Կրթական անվճար ծրագրին մասնակցեցին 5 տարեկանից բարձր ավելի քան հարյուր երեխա, ովքեր նախապես գրանցվել էին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։
«Երեխաների կողմից ամենասիրված տոնի նախաշեմին, մեզնից յուրաքանչյուրը փորձում է նրանց պարգևել իսկական հեքիաթ, բարձր տրամադրություն և վառ զգացողություն։ Հաշված օրեր են մնացել ամանորյա տոներին, և մենք ուրախ ենք, որ Beeline-ի հետ ամանորյա բարձր տրամադրությունը և վառ զգացողությունները հերթական անգամ փոխանցեցինք մեր երեխաներին: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց այս միջոցառման շնորհիվ օգնել երեխաներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը և այս օրը վերածել անմոռանալի հեքիաթի», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է իր բարի ավանդույթը՝ երեխաներին մասնակից դարձնելով Ամանորի և Սուրբ ծննդյան հրաշքին: Այս ստեղծագործական ծրագրի միջոցով փոքրիկները ոչ միայն վայելում են գալիք տոների բերկրանքը, այլև դառնում են դրա կերտողները՝ ստեղծելով համապատասխան զարդարանքներ և խաղալիքներ տոնածառի համար: Լիակատար ուրախությամբ և ջերմությամբ պարուրված՝ երեխաներն իրենց հետ տանում են ծրագրի ընթացքում ստեղծած տոնական պարագաներն ու Ձմեռ Պապի և Ձյունանուշի նվերները՝ Կենտրոնի ացելուներին թողնելով իրենց ստեղծած խաղալիքներով զարդարված յուրօրինակ տոնածառը: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ ծրագրիը հովանավորելու համար», – մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ. ԳԱԿ–ի Պատկերասրահ Մեկում բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը Beeline-ի աջակցությամբ համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների և այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները։

* * *
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում:

«ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել`
Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Մամլո պատասխանատու՝
Մարիա Հովսեփյան
Հեռախոս. (37410) 54 19 32, Ֆաքս. (37410) 56 85 50
էլ-փոստ. [email protected]

Beeline Հայաստան
Հասարակայնության հետ կապերի ծառայություն`
Տաթև Այրումյան Գրիգորի Յուրին
+ 37410 549488 + 37410 28 60 82
[email protected] [email protected]




Լրահոս